Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պուերտո-Ռիկոն կանգնած է դեֆոլտի շեմին

Պուերտո-Ռիկոն կանգնած է դեֆոլտի շեմին

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պուրետո-Ռիկոն օգոստոսի 1-2-ին չի կարողացել վճարել 58 միլիոն դոլարի հասնող պարտքը, ինչի արդյունքում կղզին կարող է կանգնել դեֆոլտի շեմին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Financial Times-ը, հուլիսի 31-ին երկրի պետական զարգացման բանկը վճարել է պարտքի մի մասը 169 միլիոն դոլար, սակայն օգոստոսի 1-ին նրանք պետք է վճարեին եւս 58 միլիոն դոլար, ինչը չեն կատարել: 

Վերլուծական կենտրոնները չեն բացառում, որ եթե մինչեւ օգոստոսի 3-ը ներառյալ կղզին չկարողանա գումար հայթայթել պարտքերը մարելու համար, նրան սպառնում է դեֆոլտ: The Huffington Post պարբերականին տեղական իշխանությունների ներկայացուցիչներն ասել են, որ կառավարությունն ունի գումար մինչեւ նոյեմբեր աշխատելու համար:

Հունիսին կղզու նահանգապետ Ալեխանդրո Գարսիա Պադիլյան հայտարարել էր, որ երկրի արտաքին պարտքը կազմում է 72 միլիարդ դոլար: Ըստ տնտեսգետները կղզին պետք է 40 միլիարդով կրճատի իր ծախսերը եւ քայլեր ձեռնարկի տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am