Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրաքյան ուժերն ԻՊ-ից ազատագրել են Ջազիրա անապատը

 Իրաքյան ուժերն ԻՊ-ից ազատագրել են Ջազիրա անապատը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան ուժերը վերահսկողություն են հաստատել Ջազիրա անապատի վրա, որը գտնվում է Անբար նահանգի արևմտյան հատվածում՝ այդպիսով փակելով Իսլամական պետության ահաբեկիչների տարածման ճանապարհը Ռամադի քաղաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, իրաքյան ուժերն առաջ են ընթանում՝ ազատագրելու քաղաքի բնակելի թաղամասերը: Ռազմական գործողությունների ընթացքում 79 ահաբեկիչներ են սպանվել:

Հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում հնարավոր է դարձել ազատագրել Անբարի համալսարանի մոտ գտնվող բոլոր բնակելի թաղամասերը և ճանապարհ հարթել դեպի Ռամադի քաղաքի կենտրոն:

Անբար նահանգի ռազմական գործողությունների ղեկավարաներից Ղասանալ Այսաուին հաստատել է, որ իրաքյան համատեղ ուժերը մեծ վնասներ են հասցրել ԻՊ-ին, մեծ քանակությամբ պայթուցիկ սարքավորումներ են վնասազերծվել, այդ թվում՝ ականապատ մեքենաներ ու տներ:

Ավելի վաղ՝ հուլիսի 13-ին, իրաքյան բանակի ղեկավարությունը հայտարարել է Անբարի նահանգի ազատագրման ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Իրաքի պաշտպանության նախարարի խոսնակ Յահյա ազ Զուբեյդին նշել է, որ ազատագրման գործողությունները սկսվել են հուլիսի 13-ի առավոտյան՝ ավելացնելով, որ զինված ուժերը, ազգային կամավորական ջոկատները, ոստիկանությունը, Անբարի ցեղախմբերը միասնական պայքարում են «Իսլամական պետության» դեմ:

ԻՊ-ի վերահսկողության տակ է գտնվում նահմանգի 80 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am