Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Արցախ» հայրենակցական միությունը 150 տոննա սննդամթերք ուղարկեց բանակի զորամասեր

«Արցախ» հայրենակցական միությունը 150 տոննա սննդամթերք ուղարկեց բանակի 
զորամասեր

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արցախ» հայրենակցական միության կողմից ազգային բանակի ժամկետային զինծառայողներին օգոստոսի 3-ին հատկացվեց 150 տոննա սննդամթերք՝ մակարոնեղեն, բրինձ և հնդակաձավար՝ յուրաքանչյուր սննդատեսակից 50 տոննա։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայրենակցական միության նախագահ Վարուժան Գրիգորյանի խոսքերով՝ զինվորներին օգնելը իրենց կազմակերպության համար հարազատ գործ է, քանի որ դեռևս Արցախյան ազատամարտի օրերին հայրենակցական միությունը կազմավորել է կամավորական ջոկատներ, ապահովել է թիկունքային մատակարարում։

Հատկացված սննդամթերքը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական պարենային բազա, որտեղից կառաքվի զինված ուժերի զորամասեր։

ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պարենային ծառայության սննդամթերքի պլանավորման և ապահովման բաժնի պետ, փոխգնդապետ Արա Մարգարյանը ընդգծեց, որ զինված ուժերի բոլոր զորամասերը և զինծառայողներն ամբողջովին ապահովված են սննդամթերքի սահմանված չափաքանակով, սակայն նմանօրինակ բարեգործական նածաձեռնությունները պաշտպանության նախարարության կողմից դրական են ընդունվում և ապացուցում են, որ հասարակությունը մշտապես բանակի կողքին է ու հոգում է իր զինվորների մասին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am