Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանը կմասնակցի «Աշխարհի հմտություններ»-2015 միջազգային մրցույթին

Հայաստանը կմասնակցի «Աշխարհի հմտություններ»-2015 միջազգային մրցույթին

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն օգոստոսի 3-ին ընդունել է «Աշխարհի հմտություններ»-2015 միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակության անդամներին: «Աշխարհի հմտություններ» 43-րդ մրցույթը կկայանա օգոստոսի 11-16-ը` Բրազիլիայի Սան Պաոլո քաղաքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, Արմեն Աշոտյանը հետաքրքրվել է մրցույթի մասնակիցներից, թե վերջիններիս ինչպես են նախապատրաստվել մրցույթին և ինչ ակնկալիքներ ունեն: Նախարարը հույս է հայտնել է, որ առաջիկա տարիներին Հայաստանը կդառնա «Աշխարհի հմտություններ» միջազգային կազմակերպության լիարժեք անդամ, որը, ըստ Արմեն Աշոտյանի, ոլորտի միջազգայնացման առումով կարող է մեծ դեր խաղալ:

Այս համատեսքստում նախարարը կարևորել է ներդրողների, տնտեսվարողների և միջազգային դոնոր կազմակերպությունների ներգրավումը: Հանդիպման մասնակիցների հետ զրույցում Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում վերջին տարիներին արձանագրված հաջողություններին` ընդգծելով, որ պետք է անել հնարավորը` դրանք պահպանելու և զարգացնելու համար: Արմեն Աշոտյանը նաև շնորհակալություն է հայտնել հանդիպմանը մասնակցող GIZ կազմակերպության WS Armenia ծրագրի համակարգողին` թիմին աջակցելու և տրանսպորտային ծախսերը հոգալու համար: 

Մասնակիցներն իրենց հերթին նշել են, որ շատ լավ են նախապատրաստվել մրցույթին և գնում են միմիայն հաղթանակի: Հանդիպման ավարտի Արմեն Աշոտյանը հաջողություն է մաղթել հայկական թիմի անդամներին:

Ներկայումս «Աշխարհի հմտություններին» անդամակցում է 75 երկիր, որոնցից 62-ը մասնակցելու են մրցույթին, իսկ 59-ը` մրցելու: «Աշխարհի հմտություններ» 43-րդ մրցույթին Հայաստանի թիմը կներկայանա մեխատրոնիկա, ՏՏ ցանցային համակարգերի կառավարում և ոսկերչություն մասնագիտություններով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am