Երևանում՝ 11:07,   11 Հունիս 2024

Իսրայելում առաջին մետրոյի շինարարությունն սկսվել Է Թել Ավիվից

Իսրայելում առաջին մետրոյի շինարարությունն սկսվել Է Թել Ավիվից

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելում առաջին լիարժեք մետրոպոլիտենի շինարարությունն սկսվել Է Թել Ավիվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 3-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է տրանսպորտի նախարարի խորհրդական Զինաիդա Ռոյտմանը:

«Մետրոտրամվայի», ինչպես անվանում են նախագծողները երկրի համար տրանսպորտի սկզբունքորեն նոր տեսակը,   ստորգետնյա-վերգետնյա ճյուղը պետք Է հաջորդ տասնամյակի սկզբին կապի Գուշ Դան ագլոմերացիայի՝ Իսրայելի ամենախտաբնակ մասի հինգ քաղաքները:

24 կիլոմետր երկարությամբ երթուղին բաղկացած կլինի 34 կայարաններից, դրանցից տասը՝ ստորգետնյա: Մետրոյի կառուցումն սկսվել Է նախօրյակին Թել Ավիվի ապագա «Ալենբի» կայարանից, որը կգտնվի 30 մետր խորության վրա:

Մետրոյի նմանվող ստորգետնյա Էլեկտրատրանսպորտ Է գործում Իսրայելի Հայֆա հյուսիսային քաղաքում, սակայն այնտեղ կարճ ճյուղը կատարում Է, ըստ Էության, ֆունիկուլյուրի գործառույթներ: Իսրայելում առաջին տրամվայը վերջերս սկսել Է աշխատել Երուսաղեմում, բայց դրա ամբողջ երթուղին անցնում Է գետնի վրայով:      

«60 տարվա խոստումներից հետո® մենք մոտեցանք շատ կարեւոր պահի՝ Թել Ավիվի մետրոտրամվայի շինարարությունն սկսելուն: Վեց տարի հետո Թել Ավիվը եւ Գուշ Դանն, ամբողջությամբ վերցված, կդառնան արդի, տրանսպորտային առումով առաջադեմ աշխարհի բաղկացուցիչ մասը: Մենք ոչ դյուրին ուղի ենք սկսում, բայց դա անհրաժեշտ Է»,- ավելի վաղ ասել Է տրանսպորտի նախարար Իսրայել Կացը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am