Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Թուրքիայի հանրային հեռուստաալիքը պատերազմ է սկսել քրդական կուսակցության դեմ

Թուրքիայի հանրային հեռուստաալիքը 
 պատերազմ է սկսել քրդական կուսակցության դեմ

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հանրային TRT հեռուստաալիքը պատերազմ է սկսել 4 խորհրդարանական կուսակցություններից քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) դեմ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական DemokratHaber-ը:

Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) կողմից թիրախի վերածված HDP-ի դեմ իշխանամետ ԶԼՄ-ների սկսած արշավին միացել է նաեւ TRT-ն, որը որդեգրել է HDP-ի դեմ Էրդողանի եւ AKP-ի խտրական եւ թշնամական քաղաքականությունը:

«Պետական կառույց TRT-ն, որն ըստ օրենսդրության պետք է անկողմնակալ լինի իր հաղորդումներում, որդեգրել է HDP-ին վերացնելու AKP-ի քաղաքականությունը եւ հանդես է գալիս կուսակցության դեմ հրապարակումներով: TRT-ն, որն օրենքի համաձայն, պետք է հավասար մոտեցում ցուցաբերի հանրության բոլոր շերտերին, HDP-ի առաջնորդների հայտարարություններին տեղ չի տալիս, հեռարձակում է միայն այդ կուսակցության դեմ իշխանությունների քննադատությունները, հանրության շրջանում բացասական կարծիք ձեւավորելով քրդական խորհրդարանական կուսակցության նկատմամբ», -նշել է DemokratHaber-ը:

Թուրքական «Ջումհուրիեթ» թերթն էլ այդ առնչությամբ հայտնում է, որ AKP-ն հայտարարել է, որ HDP-ի հանրահավաքներին մասնակցությունը «հանցագործություն» է, իսկ HDP-ի ընտրական գործունեությունը` «ահաբեկչական կազմակերպության գործունեություն»:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am