Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Իրանը պլանավորում Է տարեկան գնել մինչեւ 90 Boeing եւ Airbus

Իրանը պլանավորում Է տարեկան գնել մինչեւ 90 Boeing եւ Airbus

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները մտադիր են տարեկան գնել Boeing եւ Airbus ավիաշինական ընկերությունների շուրջ 80- 90 ինքնաթիռ` երկրի օդանավերի հավաքակազմի նորացման ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտնել Է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավարության ներկայացուցիչ Մուհամադ Խադա Քարմին: «Իրանն ընդհանուր առմամբ տարեկան կգնի երկու ավիաշինական հսկաների շուրջ 80 – 90 ինքնաթիռ իր օդանավակազմի նորացման առաջին փուլի շրջանակներում»,- ասել Է Խադա Քարմին, որի խոսքը մեջբերել Է IRNA գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:       

Կազմապերպության ներկայացուցչի խոսքով՝ Թեհրանի նկատմամբ կիրառվող ավիահանրանավերի գնման եւ վարձակալման սահմանափակումները նույնպես կվերացվեն գործողությունների համատեղ համապարփակ պլանին (իրանական միջուկային ծրագրի համաձայնագիր) համապատասխան, որը հուլիսին հաստատել են միջնորդների միջազգային «վեցյակը» եւ Իսլամական Հանրապետությունը:   

Խոսելով գնումների հիշատաված ծավալների մասին՝ Խադա Քարմին պարզաբանել Է, որ, այդ պլանի համաձայն՝ երեք տարվա ընթացքում Իրանի քաղաքացիական ավիացիայի հավաքակազմը կհասնի 300 հանրանավի: Նա նաեւ ճշտել Է, որ լայնընդգրկուն ծրագրի իրականացման համար միջոցներն իշխանությունները մտադիր են ներգրավել՝ օգտագործելով մի շարք մեխանիզմներ. խսքը վերաբերում Է վարձակալմանը, արտաքին փոխառություններին, ինչպես նաեւ պետական հիմնադրամների օգտագործմանը:     

IRNA-ի տվյալներով՝ ավելի վաղ իշխանությունները հայտարարել են, որ առաջիկա հինգ տարում Իրանին կպահանջվի 400 – 500 միավոր քաղաքացիական ավիատեխնիկա՝ շուրջ 20 միլիարդ դոլար արժեքով՝ հնացած օդային նավատորմն արդիականացնելու համար: Գործակալությունը նաեւ ընդգծում Է, որ Boeing եւ Airbus կորպորացիաներն արդեն հավաստել են Թեհրանին օդանավեր վաճառելու իրենց մտադրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am