Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հայաստանի թիմը պատրաստ է տանկային բիատլոնում իրեն դրսեւորել ամենալավ կողմերով. Մուրազ Սարգսյան

Հայաստանի թիմը պատրաստ է տանկային բիատլոնում իրեն դրսեւորել ամենալավ կողմերով. Մուրազ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական կողմն անգնահատելի օգնություն Է ցույց տվել բոլոր թիմերին «Տանկային երկամարտի» միջազգային մրցումներին տեխնիկան նախապատրաստելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 3-ին հայտարարել Է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը:  

«Ես շնորհակալություն եմ հայտնում տեխնիկական բոլոր աշխատակիցներին, բոլոր զորապետերին եւ, բնականաբար, մրցումները գլխավորող մրցավարներին: Դեռ չի կարելի ասել, թե ով կհաղթի «Տանկային երկամարտին» մասնակցող 13 պետություններից: Ով լավ Է նախապատրաստել անձնակազմը եւ տեխնիկան եւ ցույց կտա իր վարպետությունը, նա Էլ կդառնա հաղթող»,- ասել Է Սարգսյանը:

Նա ընդգծել Է, որ մրցումների համար ռուսական կողմը տեխնիկան միատեսակ լավ Է պատրաստել բոլոր թիմերի համար: Բացի դրանից, մրցարշավին եւ զորավարժարանում տանկերի  հրաձգություններին տեխնիկան նախապատրաստելիս ռուսաստանցի մասնագետներն անգնահատելի օգնություն են ցույց տվել թիմերին, այդ թվում ուսուցանել են ռուսական մեքենաների վարման որոշ եղանակներ:  

Գեներալը հույս Է հայտնել, որ Հայաստանի թիմն իրեն կդրսեւորի ամենալավ կողմերով: «Ես կարծում եմ՝ մեր թիմը պատրաստ Է: Մենք արդեն երրորդ տարին Է, որ մասնակցում ենք, փորձ կա: Անցյալ տարի զբաղեցրինք երկրորդ տեղը: Հայաստանի պաշտպանության նախարարը մշտապես կապի մեջ Է մեզ հետ: Իմ տեղեկություններով՝ նա պլանավորում Է ժամանել «Տանկային երկամարտի» եզրափակիչ մրցումներին»,- հավելել Է Սարգսյանը: 

ՌԴ-ի զինված ուժերի պատմության մեջ առաջին «Միջազգային բանակային խաղեր 2015»-ը տեղի Է ունենում օգոստոսի 1-ից մինչեւ 15-ը Նովոսիբիրսկից մինչեւ Կասպիյսկ տեղակայված 11 զորավարժարաններում: Իրենց վարպետությունը եւ պրոֆեսիոնալիզմն են ցույց տալիս 57 թիմեր 17 երկրներից: Մրցումներն անցնում են 14 դիսցիպլիններով, որոնցում կխաղարկվի մեդալների 480 կոմպլեկտ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am