Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Թուրքիան Արարատ և Թոնդրակ լեռները հայտարարել է «ժամանակավոր ռազմական անվտանգության գոտի»

Թուրքիան Արարատ և Թոնդրակ լեռները հայտարարել է «ժամանակավոր ռազմական 
անվտանգության գոտի»

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի  արևելյան հատվածներում վերջին շրջանում ինտենսիվ դարձած հարձակումների և ահաբեկչական գործողությունների հետևանքով տեղական իշխանությունները երկրի մի շարք շրջաններ հայտարարել են որպես «հատուկ անվտանգության գոտի»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Աղրըի (Արարատ) նահանգապետարանը 15 օրով «ժամանակավոր ռազմական անվտանգության գոտի» է հայտարարել Արարատ և Թոնդրակ լեռների տարածքը:

Օգոստոսի 4-19-ը «հատուկ անվտանգության գոտի» է հայտարարվել նաև Թունջելի (նախկին Դերսիմ) նահանգի մի շարք գավառներում:

Ավելի վաղ Քիլիսի նահանգապետարանը ևս մեկ շաբաթով «հատուկ անվտանգության գոտի» էր հայտարարել Սիրիայի սահմանային չորս շրջաններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am