Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արմեն Աշոտյանը վրացի իր գործընկերոջ հետ քննարկել է վիրահայերի կրթության հետ կապված հարցեր

Արմեն Աշոտյանը վրացի իր գործընկերոջ հետ քննարկել է վիրահայերի կրթության հետ 
կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Վրաստան կատարած այցի շրջանակներում վրացի իր գործընկերոջ հետ քննարկել է կրթական ոլորտում երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

«Վրաստան կատարած անձնական այցը բավականին արդյունավետ էր։

Բացի Ջավախքում ունեցած հանդիպումներից և միջոցառումներից, Թբիլիսիում շատ օգտակար ոչ ֆորմալ քննարկումներ ունեցա Վրաստանի իմ գործընկերոջ հետ հայ-վրացական համագործակցության մասին և մեր հայրենակիցների կրթական հիմնախնդիրների շուրջ։

Հույս ունեմ, որ մոտ ապագայում վիրահայության մի շարք կրթական հարցեր կկարգավորվեն, իսկ մեր երկու երկրների միջև կիրականացվեն կրթական նոր նախագծեր»,-ասված է նախարարի գրառման մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am