Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Բայկալում հրդեված ջերմանավի բոլոր ուղևորները տեղափոխվել են ափ

Բայկալում հրդեված ջերմանավի բոլոր ուղևորները տեղափոխվել են ափ

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բայկալում հրդեհված «Բարգուզին» ջերմանավի բոլոր ուղևորները բարեհաջող տեղափոխվել են ափ և սպասում են դեպի Իրկուտսկ ուղևորությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է ՌԴ ԱԻՆ Իրկուտսկի շրջանի վարչության լրատվության բաժնի պետը: «Հրդեհը բռնկվել է մեքենայի խցիկում շարժիչի այրման հետևանքով: Հիմա նրանք տեղափոխվում են մեկ այլ նավի մեջ, որպեսզի ուղևորվեն դեպի Իրկուտսկ»,-ասել է Անդրեյ Շուտովը` ընդգծելով, որ միջադեպը տեղի է ունեցել ափից 1,5կմ հեռավորության վրա:

Ջերմանավի այրման մասին տեղեկությունն ստացվել է ժամը 12:11-ին: Այս պահին դեռևս շարունակվում է նավի վրա բռնկված հրդեհը: Դեպի վայր է մեկնել ԱԻՆ երկու օպերատիվ խումբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am