Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ստեղծվել է 26-ամյա ծննդկանի մահվան պատճառները պազելու մասնագիտական հանձնաժողով

Ստեղծվել է 26-ամյա ծննդկանի մահվան պատճառները պազելու  մասնագիտական 
հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Էրեբունի» հիվանդանոցում 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան պատճառները պարզելու և մասնագիտական վերլուծություն կատարելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ և գլխավոր մասնագետների ներգրավվածությամբ ստեղծվել է հանձնաժողով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության ֆեյբուքյան էջում:  

«ՀՀ առողջապահության նախարարությունը խորապես ցավակցում է 26-ամյա Մերի Մարգարյանի մահվան կապակցությամբ: Տեղի ունեցած ողբերգության պատճառները պարզելու եւ մասնագիտական վերլուծություն կատարելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ եւ գլխավոր մասնագետների ներգրավածությամբ ստեղծվել է հանձնաժողով: ՀՀ առողջապահության նախարարությունը հետեւողական է մայրական մահացության յուրաքանչյուր դեպքի պատճառը պարզելու գործում եւ ակնկալում է անաչառ ուսումնասիրություն»,- ասված է հայտարարությունում:

Մերի Մարգարյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել հուլիսի 27-ին, նույն օրը նրան կատարել են անհապաղ կեսարյան հատում: Կինը գտնվել է հղիության 35-րդ շաբաթում: Մերի Մարգարյանի մահվան պատճառ է դարձել հղիների մոտ հազվադեպ հանդիպող բարդությունը, որը զարգանում է կայծակնային արագությամբ: Ծննդկանը հաշվառված է եղել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղից նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am