Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Պեկինը

2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Պեկինը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալայզիայի Կուալա Լումպուր քաղաքում անցկացվող միջազգային օլիմպիական կոմիտեի 128-րդ նստաշրջանի շրջանակներում ընտրվեց  2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքը: Ընտրվեց Չինաստանի Պեկինը, որի մրցակիցն էր Ղազախստանի Ալմաթին: Ենթադրվում է, որ Պեկինում կայանալիք խաղերի բյուջեն կկազմի 1,85 միլիարդ ԱՄՆ դոլար: Հավելենք , որ Պեկինում կանցկացվեն նաև պարալիմպիկ խաղերը: 2020թ. ձմեռային պատանեկան օլիմպիական երրորդ խաղերը կանցկացվեն Շվեյցարիայի Լոզան քաղաքում: Երկրորդ հավակնորդը Ռումինիայի Բրաշովն էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվականը:

Առաջին պատանեկանը տեղի է ունեցել 2012 թ. Ինսբրուկում, իսկ երկրորդը կկայանա 2016թ.` Լիլեհամերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am