Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունն անդամագրվել է ԵԺԿ Ուսանողական կառույցին

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունն անդամագրվել է ԵԺԿ Ուսանողական կառույցին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալթայում հուլիսի 28-ին մեկնարկել է ԵԺԿ պաշտոնական ուսանողական կառույցի`«Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» կազմակերպության (EDS) տարեկան հավաքը, որի թեման է «Արդյունավետ միգրացիան և միգրացիոն քաղաքականությունները»: Հավաքի շրջանակներում անցկացվել են կրթական և միգրացիոն հարցերի շուրջ մի շարք քննարկումներ: Հավաքին հայկական պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը` ՀՀԿ ԵԿ ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաև Աննա Օհանյանը և Արուսյակ Պողոսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից, հավաքի 4-րդ օրը` հուլիսի 31-ին ձայների բացառիկ առավելությամբ (169 ձայնից 166 կողմ և 3 անվավեր), ՀՀԿ ԵԿ-ն ընտրվել է EDS անդամ: Այս ձեռքբերումը ՀՀԿ ԵԿ այս տարվա խոշոր հաջողություններից 3-րդն էր. հունվարին ՀՀԿ ԵԿ անդամն ընտրվեց DEMYC-ի փոխնախագահ, իսկ արդեն մայիսին ՀՀԿ ԵԿ-ն անդամակցեց YEPP-ին: 

Այս հաջողությունը ևս մեկ հարթակ է ստեղծում միջազգային ասպարեզում ՀՀԿ-ական երիտասարդներին նորովի և առավել արդյունավետ դրսևորվելու համար` ի շահ հայ ժողովրդի բարօրության և զարգացման:             

Լինելով Եվրոպայի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ EDS-ն ներկայացնում է 1,6 միլիոն ուսանողների 35 եվրոպական երկրներից: «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» կազմակերպությունը համախմբում է ուսանողական և քաղաքական արդեն շուրջ 40 երիտասարդական կազմակերպությունների՝ միասին ձևավորելու համար Եվրոպայի արդի աջակենտրոն քաղաքականությունը: Կազմակերպության հիմնական նպատակն է ողջ մայրցամաքում նպաստել ազատ, ժողովրդավար և միացյալ Եվրոպայի առաջխաղացմանը ուսանողական ավելի մեծ շարժունության և համապարփակ կրթության միջոցով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am