Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Դեմիրթաշը դատական գործ է հարուցել Էրդողանի և Դավութօղլուի դեմ

Դեմիրթաշը դատական գործ է հարուցել Էրդողանի և Դավութօղլուի դեմ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը դատական գործ է հարուցել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը:

Քրդական կուսակցության առաջնորդը երկրի ղեկավարների դեմ դատական գործ է հարուցել «դատարանի անկախության վրա ազդելու և այն ուղղորդելու» հիմնավորմամբ:Դատական հայցը ներկայացվել է Անկարայի հանրապետական դատախազություն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել Դեմիրթաշի դեմ: Հետաքննության շրջանակներում ուսումնասիրվելու են 2014 թվականի հոկտեմբերի 6-8-ի դեպքերը: Դեմիրթաշի դեմ հետաքննությունը կընթանա Թուրքիայի քրեական օրենսգրքի «Հանրային խաղաղության դեմ իրականացված հանցագործություններ» բաժնի 214/2  կետով, որը ենթադրում է «ժողովրդի մի մասին մյուս մասի դեմ զինել, սադրանքի ենթարկել»: Եթե դատախազությունը որոշում կայացնի այն մասին, որ Դեմիրթաշի գործում կան հանցանքի տարրեր, ապա այն կդիմի Թուրքիայի Ազգային մեծ ժողովին՝ քուրդ քաղաքական գործչի անձեռնամխելիությունը հանելու պահանջով: Դատական գործ հարուցելու պարագայում քրդական կուսակցության առաջնորդին սպառնում է միչև 24 տարվա ազատազրկում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am