Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Վենետիկի հանձնաժողովը դրական է գնահատել Սահմանադրության նոր նախագիծը

Վենետիկի հանձնաժողովը դրական է գնահատել Սահմանադրության նոր նախագիծը

ՎԵՆԵՏԻԿ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների համար մեկնարկած աշխատանքն ու Սահմանադրության նոր նախագիծը շատ լավ հիմք են երկրում բարեփոխումներ իրականացնելու համար: «Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ Սահմանադրության նախագծի վերաբերյալ նման գնահատական են տվել Վենետիկի հանձնաժողովի մասնագետները: Նախնական գնահատականում ողջունելով նախագիծը՝ հանձնաժողովի մասնագետները մի շարք առաջարկներ են ներկայացրել` փաստաթուղթը կատարելագործելու ուղղությամբ:  

Շուրջ 30 էջանոց փաստաթղթում ՎՀ-ը տարատեսակ առաջարկություններ է ներկայացանում Ազգային ժողովի, խմբակցությունների գործունեության, պատգամավորների մանդատի եւ այլ հարցերի առնչությամբ: «Վենետիկի հանձնաժողովը կոչ է անում Հայաստանի իշխանություններին շարունակել բանակցությունները քաղաքական բոլոր ուժերի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` խուսափելու հետագա թյուրըմբռնումներից ու բարեփոխումների համար լայն դաշտ ապահովելու համար: Վենետիկի հանձնաժողովը ուրախ է շարունակելու Հայաստանի իշխանությունների հետ համագործակցությունն այս կարևոր բարեփոխումների հարցում», -նշված է ՎՀ եզրակացության մեջ:

Վենետիկի հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմին է, ստեղծվել է 1990 թվականին, կազմված է սահմանադրական իրավունքի անկախ փորձագետներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am