Ուկրաինայի վարկատուները համաձայնվել են դուրս գրելու պարտքի ոչ մեծ մասը
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի միջազգային վարկատուները համաձայնվել են դուրս գրելու Կիեւի պարտքի ոչ մեծ մասը: Այս մասին հուլիսի 30-ին հաղորդել Է ամերիկյան The Wall Street Journal թերթի Էլեկտրոնային տարբերակը:
Թերթի աղբյուրների տեղեկություններով՝ «Ուկրաինայի եւ նրա հիմնական ներդրողների միջեւ, որոնք տիրում են նրա պարտքի հանձնառություններին, ձգձգված բանակցություններում, վերջապես ջերմացում Է սկսվում», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշել Է հրատարկության աղբյուրներից մեկը, «Ուկրաինան վերջերս ազդանշան Է տվել, որ համաձայնության հասնելու համար պատրաստ Է համաձանվելու պարտքի ոչ այնքան խոշոր չափի դուրսգրման, ինչպես նա հույս ուներ ավելի վաղ»:
Ինչպես նշվում Է, ավելի վաղ Կիեւը մասնավոր վարկատուներին բազմիցս առաջարկում Էր դուրս գրել սուվերեն պարտատոմսերի անվանական արժեքի 40 տոկոսը: Ուկրանայի հետ բանկացությունները վարում Է վարկատուների կոմիտեն, որի կազմում են T. Rowe Price, TCW Group, BTG Pactual եւ Franklin Templeton ներդրումային հիմնադամները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում