Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Հայ ծնողները նորածիններին ամենաշատն անվանում են Նարե և Դավիթ

Հայ ծնողները նորածիններին ամենաշատն անվանում են Նարե և Դավիթ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին ծնվել է 7 հազար 270 աղջիկ և 8 հազար 148 տղա: 2014 թվականի ամփոփ ցուցանշիներով` 100 աղջկա հաշվով ծնված տղաները 113-ն են: Կենսաբանական միջինով պետք է 100 աղջկան բաժին ընկնի 102-106 տղա:

Հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տվյալները ներկայացրեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` վիճակագրագետը ներկայացրեց առաջին հինգ ամիսներին ծնված աղջիկների և տղաների անունների տասնյակը: «Հայ ծնողները գերադասում են աղջիկներին դնել Նարե, Մարի, Մարիա, Անահիտ, Մանե, Միլենա, Մարիամ, Անգելիա, Անի, Էլեն, տղաներին` Դավիթ, Նարեկ, Տիգրան, Հայկ, Ալեքս, Գոռ, Արման, Ալեն, Էրիկ, Արթուր անուններով»,-ասաց Կարինե Կույումջյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am