Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սպասված կինոպրեմիերաներ. «Ֆանտաստիկ քառյակը» կհայտնվի հայկական կինովարձույթում

Սպասված կինոպրեմիերաներ. «Ֆանտաստիկ քառյակը» կհայտնվի հայկական 
կինովարձույթում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բազմաժանր, հետաքրքիր, յուրահատուկ կինոնկարները Հայաստան են գալիս: Հայ կինոսերներն օգոստոսին տխրելու առիթ չեն ունենա: «Մոսկվա» կինոթատրոնը հնարավորություն է ընձեռում մեծ էկրաններին դիտել ամբողջ աշխարհում երկար ժամանակ սպասված կինոնկարները:

Կինոթատրոնից «Արմենպրես»-ի թղթակցին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ օգոստոսի 6-ից էկրաններին կհայտնվի «Առաքելությունն անիրագործելի է. արտաքսվածները» կինոնկարը: Ֆիլմն «Առաքելությունն անիրագործելի է» կինոսագայի 5-րդ մասն է: Գլխավոր դերում, ինչպես միշտ, Թոմ Քրուզն է: Արկածային մարտաֆիլմում խաղում են նաև Ջերեմի Ռենները, Սայմոն Փեգը:

«Իռացիոնալ մարդը» օգոստոսի 13-ից հնարավոր կլինի դիտել մեծ էկրաններին: Վուդի Ալենի նկարահանած դրամայի հիմքում ռեժիսորի սցենարն է:  

«Ա.Ն.Ք.Լ.  գործակալները» կինոնկարը նույնպես էկրաններին կլինի օգոստոսի 13-ից: Գայ Ռիչիի ֆիլմում խաղում են Հենրի Քավիլը, Արմի Համերը, Ալիսիա Վիկանդերը, Հյու Գրանտը և այլք: Ֆիլմի հիմքում 1960-ականների հեռուստասերիալն է:

«Օ˜յ, Նոյը գնաց» մուլտֆիլմն էլ օգոստոսի 20-ից կհայտնվի կինովարձույթում: Ֆիլմում համաշխարհային ջրհեղեղի դեպքերն են` յուրովի մատուցմամբ:

Տարվա ամենասպասված կինոնկարներից մեկը` «Ֆանտաստիկ քառյակը» նույնպես օգոստոսի 20-ից կհայտնվի կինոթատրոնի էկրաններին: Ֆիլմը 4 մարդկանց մասին է, ում կյանքն այլևս երբեք չի դառնա նույնը: Նրանք ձեռք կբերեն նոր հմտություններ և կփորձեն դրանք օգտագործել մոլորակը փրկելու նպատակով: Ֆիլմում խաղում են Մայլզ Թելերը, Մայքլ Բ.Ջորդանը, Քեյթ Մարան և Ջեյմի Բելը:

«Արձակուրդ» ֆիլմն էլ վարձույթում կհայտնվի օգոստոսի 27-ից: Ֆիլմի հերոսը երիտասարդ հայր է, ով կնոջ և երկու երեխաների հետ ճամփորդում է Ամերիկայով: Ամեն ինչ նախատեսվածից դուրս է ստացվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am