Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Եմենի կառավարական ուժերը վերահսկում են Ադենի ծայրամասում գտնվող շիաների նախկին դիրքերը

Եմենի կառավարական ուժերը վերահսկում են Ադենի ծայրամասում գտնվող շիաների 
նախկին դիրքերը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենի կառավարական ուժերը հուլիսի 30-ին, արաբական դաշինքի օգնությամբ, որը գլխավորում է Սաուդյան Արաբիան, վերահսկողություն են հաստատել Ադեն քաղաքի ծայրամասում շիա ապստամբների՝ հոուսիների դիրքերի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Եմենի Նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի կողմնակից ուժերը գրավել են Ադենի արևելյան մուտքի մոտ գտվող Մուսլիս ալ Իլմ շրջանը:

Եմենի կառավարական ուժերը Ադեն քաղաքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնել են հուլիսի 17-ին:

Մարտերը շարունակվում են ալ Հաջ նահանգի Հուտա քաղաքում, որը գտնվում է Ադենից 30 կմ հեռավորության վրա:

Եմենում իրավիճակն առավել սրվել էր 2015թ. հունվարից, երբ շիա ապստամբները գրավել էին մայրաքաղաք Սանան: Ապստամբների ճնշման տակ Նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին և վարչապետ Խալեդ Բախախը հրաժարական էին տվել: Որոշ ժամանակ անց նախագահ Մանսուր Հադին ստիպված փախուստի էր դիմել Ադեն, իսկ կարճ ժամանակ հետո՝ մարտի 25-ին շիաների Ադեն մտնելուց հետո, հեռացել էր երկրից:

Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիային` խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին: Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Բահրեյնի, Քաթաի, Քուվեյթի, ԱՄԷ-ի օդային ուժերի օգնությամբ Եմենում իրականացվել է «Վճռականության փոթորիկ» գործողությունը, որի ավարտից հետո սկսվել է ռազմական գործողությունների մյուս՝ «Հույսի վերականգնում» փուլը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am