Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արա Պապյանն առաջարկում է Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման բանակցություններին ներգրավել Ադրբեջանին

Արա Պապյանն առաջարկում է Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման 
բանակցություններին ներգրավել Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը Զանգեզուրի տարածքով կարող է 7-8 տարով երկարացնել  շինարարությունը: «Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման շուրջ բանակցությունները ընթացել են նաև 1992-1993 թվականներին: Մենք այդ ժամանակ բախվեցինք մի լուրջ խնդրի, որը բավական ավելացնում է կառուցման համար նախատեսվող ծախսերը: Մեղրի-Քաջարան հատվածը բավական դժվարանցանելի, և երկաթգծի կառուցման համար նախատեսվող ե3 միլիարդ ԱՄՆ դոլարը կարող է չբավականացնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «ԼՂ հակամարտություն. Ապասառեցո՞ւմ, թե՝ բանակցությունների վերսկսում» քաղաքականության սեմինարին այսպիսի կարծիք հայտնեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Նա նշեց, որ վերը նշված խնդրի լուծումներից մեկը` Նախիջևանի տարածքում առկա երկաթգծի օգտագործումն է, որը գործել է ԽՍՀՄ տարիներին: «Ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանին պետք է անել նման առաջարկություն` չնայած ադրբեջանական իշխանությունները դժվար թե դրական վերաբերմունք ցուցաբերեն այդ հարցին: Սակայն, եթե Ադրբեջանը խոհեմ գտնվի, նա նույնպես կներգրավվի Վրաստանի, Հայաստանի և Իրանի հետ երկաթգծի կառուցման բանակցային գործընթացին, ինչը տարածաշրջանային մեծ կարևորություն ունի»,-շեշտեց Արա Պապյանը:

2015 թվականի հուլիսի 24-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամադ Ռեիսին նշեց, որ Իրանի տրանսպորտի նախարարությունը բազմաթիվ բանակցություններ է վարել Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման շուրջ, սակայն առայսօր լուրջ ներդրողներ չեն գտնվել: «Իրանը Հայաստանը դիտարկում է որպես Պարսից ծովը Սև ծովին կապելու լավ միջանցք: Այդ երկաթգծի կառուցման համար անհրաժեշտ է մոտ 3 միլիարդ 200 միլիոն դոլար, ինչն իր հերթին ակնկալում է լուրջ ներդրող, որը դեռևս չի գտնվել»,- շեշտել էր Իրանի դեսպանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am