Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հարավային Կալիֆոռնիայի ափին նավթի արտահոսք Է տեղի ունեցել

Հարավային Կալիֆոռնիայի ափին նավթի արտահոսք Է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանտա Բարբարայի օկրուգում (Հարավային Կալիֆոռնիա) Գոլետա լողափի ափամերձ ջրերում հայտնաբերվել է նավթի տարածում, որի հետեւանքով առաջացել է 3,2 կիլոմետր երկարությամբ բիծ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ն, այս մասին հուլիսի 29-ին հաղորդել Է KTLA հեռուստաալիքը:

Նավթի մի մասին արդեն նետվել Է ավազոտ ափ, որը մեծ ժողովրդականություն Է վայելում հանգստաղոցների շրջանում: Աղտոտման աղբյուրն առայժմ հայտնի չԷ, նշել Է հեռուստաալիքը: Միջադեպի վայրում աշխատում Է փորձագետների հատուկ խումբը: Կալիֆոռնիայի զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ նավթի տարածումը կարող Է լինել նավթարդյունահանող հարթակների գործունեության արդյունք: Դրանցից մեկը՝ «Հոլլին», գտնվում Է Գոլետա լողափից 9 կիլոմետր հեռավորության վրա:   

Մայիսին նույն շրջանում նավթամուղի հատվածամասի ճեղքվածքի պատճառով տեղի Էր ունեցել անմշակ նավթի խոշորագույն տարածում: Այդ ժամանակ դուրս Էր հոսել 2,5 հազար բարել անմշակ նավթ, դրա զգալի մասը հայտնվել Էր ափամերձ ջրերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am