Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Վարչապետը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցման ծրագիրը կարևորում է ԼՂ անվտանգության տեսակետից

Վարչապետը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցման ծրագիրը կարևորում է ԼՂ 
անվտանգության տեսակետից

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդենիս-Մարտակերտ մայրուղու երկրորդ փուլի հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ կառավարությանը 1 միլիարդ 200 մլն դրամ տրամադրեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը՝ այն «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորեց ծրագրի իրականացումը: «Սա շատ կարևոր նախագիծ է, հատկապես կարևոր է Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար»,-ասաց վարչապետը:

Գումարը տրամադրվեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից: «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցվող Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև այս տարեվերջ կամ հաջորդ տարվա սկիզբ՝ կախված եղանակային պայմաններից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am