Երևանում՝ 11:07,   4 Հունիս 2024

Վրաստանից Ադրբեջան արտահանումը 55 տոկոսով նվազել Է

Վրաստանից Ադրբեջան արտահանումը 55 տոկոսով նվազել Է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2015 թվականի հունվար – հունիսին Վրաստանից Ադրբեջան արատահանումը 55 տոկոսով (159,6 միլիոն դոլարով) նվազել Է եւ կազմել շուրջ 131 միլիոն դոլար՝ Վրաստանի արտահանման ընդհանուր ծավալի 12,1 տոկոսը, հաղորդել են Վրաստանի «Սաքստատ» ազգային վիճակագրության ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:     

Հաշվետու շրջանում գրանցվել Է նաեւ Ադրբեջանից Վրաստան ներմուծման ծավալների նվազում: 2015 թվականի հունվար – հունիսին 2014 թվականի հունվար – հունիսի համեմատությամբ Ադրբեջանից Վրաստան ներմուծման ծավալը նվազել Է 6 տոկոսով եւ կազմել շուրջ 278 միլիոն դոլար՝ Վրաստանի ներմուծման ընդհանուր ծավալի 7,6 տոկոսը:   

2015 թականի հունվար – հունիսին Ադրբեջանը գտնվել Է երկրորդ տեղում Վրաստանի հիմնական  առեւտրական գործընկեր երկրների թվում: Տվյալ ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ Վրաստանի արտաքին առեւտրական շրջանառությունը կազմել Է 409 միլիոն դոլար, ինչը 30 տոկոսով պակաս Է, քան 2014 թվականի հունվար – հունիսին: Ադրբեջանի հետ շրջանառությունը կազմել Է Վրաստանի ամբողջ արտաքին առեւտրական շրջանառության 8,6 տոկոսը, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am