Օդի ջերմաստիճանը հուլիսի 31-ին կբարձրանա ևս 2 աստիճանով
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքը հուլիսի 31-ին և օգոստոսի 1-4-ին կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, հանրապետության տարածքում հուլիսի 31-ին, օգոստոսի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 31-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Քամին` հարավային` 2-5 մ/վրկ:
Երևանում հուլիսի 31-ին, օգոստոսի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-4-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +40 աստիճան:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում