Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Կառավարությունը հավանություն տվեց «Արարատ-Ռեստորան»-ը ձեռք բերելու և այն «Տանգո» ՓԲԸ-ին օտարելու նախագծին

Կառավարությունը հավանություն տվեց «Արարատ-Ռեստորան»-ը ձեռք բերելու և այն 
«Տանգո» ՓԲԸ-ին օտարելու նախագծին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց 3,2 մլն դոլարով ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքում գտնվող «Արարատ-Ռեստորան» ՍՊԸ-ի բաժնետոմսերը՝ որպես պետական սեփականություն ձեռք բերելու և դրանք «Տանգո» ՓԲԸ-ին օտարելու նախագծին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ գործադիրի նիստում ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը հիշեցրեց, որ ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ Կառավարական N2 մասնաշենքը, որտեղ տեղակայված է ՀՀ ԱԳՆ-ն, օտարվել է «Տանգո» ՓԲԸ-ին:

«Քանի որ  Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի Կառավարական տուն N2 շենքի 4 հասցեում գտնվող  անշարժ գույքը պատկանում է «Արարատ-Ռեստորան» ՍՊԸ-ին, անհրաժեշտություն է  առաջացել ձեռք բերել վերոնշյալ ընկերության 100  տոկոս   բաժնեմասը` Կառավարական  N2 մասնաշենքի օտարման գործընթացն ամբողջությամբ իրականացնելու համար»,- ասաց Սահակյանը:

Ի պատասխան վարչապետի հարցի՝ պետգույքի կառավարման վարչության պետը նշեց, որ ռեստորանը գնելու գումարը փոխանցելու է «Տանգո» ընկերությունը:

ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի գնորդ «Տանգո» ընկերությունը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո  Էռնեկյանին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am