Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ

Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հուլիսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում գրանցել է երկրաշարժ, որը զգացվել է Հայաստանի Հանրապետության բնակչության կողմից: Երկրաշարժը տեղի է ունեցել հուլիսի 27-ին, Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝  Ռուսթավի քաղաքից 43 կմ դեպի արևելք, ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ (մագնիտուդ 4): Ստորգետնյա ցնցումները, մասնավորապես, զգացվել են Նոյեմբերյանում` 4-5 բալ, Կողբում` 4 բալ, Ստեփանավանում` 3-4 բալ, Կոթիում` 3 բալ ուժգնությամբ:

Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՍՊԾ գործակալությունից, տարածաշրջանում նույն ժամանակահատվածում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ, որից 3 բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ՝ (մագնիտուդ 2.3) Թուրքիայի Վան քաղաքի, մեկն էլ՝ Իրանի Ահար քաղաքի (մագնիտուդ 2.6) տարածքում: Հուլիսի 23-ին Իրանի Խոյ քաղաքից 34 կմ դեպի հարավ-արևելք գտնվող էպիկենտրոնով ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ (մագնիտուդ 3.5): Հաջորդ օրը Թուրքիայում տեղի է ունեցել 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.8) երկրաշարժ՝ Բիթլիս քաղաքից 50 կմ դեպի արևելք գտնվող էպիկենտրոնով:

Տարածաշրջանից դուրս նույն ժամանակահատվածում գրանցվել է 6 և ավելի մագնիտուդով 4 երկրաշարժ: Դրանցից երկուսը տեղի են ունեցել Ինդոնեզիայի տարածքում (6 և 7  մագնիտուդ), մյուս երկուս էլ՝ Ալյասկայում (6.9 և 6.3 մագնիտուդ): Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am