Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Սերխիո Ռամոսը կերկարացնի պայմանագիրը «Ռեալ»-ի հետ մինչև 2020թ.

Սերխիո Ռամոսը կերկարացնի պայմանագիրը «Ռեալ»-ի հետ մինչև 2020թ.

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի իսպանիայի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսը կերկարացնի պայմանագիրը «արքայական» ակումբի հետ: «Արմենպրես»-ի հաղորրդմամբ` այս մասին գրում է իսպանական Marca-ն` փաստելով, որ ֆուտբոլիստը կերկարացնի պայմանագիրը մինչև 2020 թվականը: Կողմերն այդ մասին պաշտոնապես կհայտարարեն մրցաշրջանի մեկնարկից առաջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ թեպետ Ռամոսը հանդիպել էր «Ռեալ»-ի ղեկավար Ֆլորենտինո Պերեսի հետ, այնուամենայնիվ, իսպանացին որոշել է հեռանալ մայրաքաղաքային ակումբից: Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ անգլիական մի քանի ակումբներ հետաքրքված են իսպանացի ֆուտբոլիստով, և որ Ռամոսը պահանջում է «Ռեալ»-ից տարեկան 10 միլիոն աշխատավարձ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am