Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանին

Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հուլիսի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոյին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ էկոնամիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցել են  նաև Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպանության տնտեսական հարցերով խորհրդական Դմիտրի Սեմինովիչը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը, արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը, տեխնոլոգիական զարգացման վարչության պետ Ռուբեն Գևորգյանը, ինչպես նաև նախարարության այլ աշխատակիցներ և ներկայացուցիչ ԱԳՆ-ից:

Ջերմորեն ողջունելով հյուրերին` նախարար Ճշմարիտյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սուխորենկոյին պաշտոնավարման ընթացքում մեր երկրների միջև սերտ հարաբերությունների զարգացմանն ուղղված բացառիկ աշխատանքի համար և հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները կունենան արդյունավետ շարունակություն և կնպաստեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանը:  

Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիզոր դեսպան Ստեփան Սուխարենկոն իր հերթին շնորհակալություն է հայտնել Կարեն Ճշմարիտյանին հայ-բելառուսական համագործակցության խորացման հարցում մեծ դերակատարում ունենալու համար և հույս հայտնել, որ համատեղ ջանքերը կտան դրական արդյունքներ Բելառուսի և Հայաստանի առևտրա-տնտեսական հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am