Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

UWC Դիլիջանի քոլեջը միջազգային հեղինակավոր International Property Awards 2015 -ի դափնեկիր է

UWC Դիլիջանի քոլեջը միջազգային հեղինակավոր International Property Awards 2015 -ի 
դափնեկիր է

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: UWC Dilijan College-ն արժանացել է միջազգային հեղինակավոր International Property Awards-ի մրցանակին՝  հաղթող ճանաչվելով  «Public Services Development» անվանակարգում:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից, այս կատեգորիայում հաշվի են առնվում այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են շինարարության որակը, համակարգի ենթակառուցվածքների տեղաբաշխվածությունը, շենքի դիրքը, ճարտարապետական եւ նախագծային լուծումները, ինչպես նաեւ «կանաչ» տեխնոլոգիաների կիրառությունը:

International Property Awards-ի փորձագետների կողմից  հատուկ ուշադրության է արժանացել կառույցի ճարտարապետական հայեցակարգը.  բարձր են գնահատվում այն նախագծերը, որոնք միավորում են գեղագիտական տեսքն ու շահագործման հարմարավետությունը:

Դափնեկիրների պարգեւատրման  արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին,  Լոնդոնում:  Յուրաքանչյուր անվանակարգում  հաղթողները երեքն են,  Գրան Պրին կշնորհվի արարողության ժամանակ:

UWC Dilijan College-ը ԱՊՀ տարածքում առաջին շինությունն է, որը էկոլոգիական շինարարության ստանադարտների համապատասխանությունը փաստող՝  BREEAM-ի հավաստագրի է արժանացել: Այս տարի UWC Դիլիջան քոլեջի շենքի նախագիծը հաղթող էր ճանաչվել նաեւ  IGRA կազմակերպության «Կանաչ տանիք առաջնորդության միջազգային մրցանակ»-ի (Green Roof Leadership Awards)՝ «Trendsetting Architecture» («Ուղղություն ստեղծող ճարտարապետություն») անվանակարգում:

International Property Awardsհիմնադրվել է 1995թվականին, ներկայումս համարվում է միջազգային ամենահեղինակավոր մրցանակներից մեկը, որը շնորհվում է բնակելի, սոցիալական եւ կոմերցիոն անշարժ գույքի ոլորտում: Ժյուրիի կազմում ընդգրկված է մոտ 70  միջազգային փորձագետ: Մրցանակներ շնորհվում են հետեւյալ անվանակարգերում՝  Architecture, Interior Design, Development  եւ Agents & Consultants, որոնցից  յուրաքանչյուրն, իր հերթին, բաժանվում  է ենթաանվանակարգերի:

UWC Dilijan Collegeհիմնումը բարերարներ Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի ու նրանց գործընկերների՝ մասնավոր անձանց եւ կազմակերպությունների համատեղ նախագիծն է, որն իրականացրել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը: Քոլեջի շենքի  նախագծի պատվիրատուն «Քեմփ Վենչուրս» ՓԲ ընկերությունն  է (Հայաստան),  նախագծի գլխավոր ճարտարապետը՝   «Tim Flynn Architects» -ը (Մեծ Բրիտանիա), գլխավոր կապալառուն եւ գլխավոր նախագծողը՝ «RD Group» հոլդինգը (Ռուսաստան):

UWC Դիլիջան քոլեջը «Աշխարհի միացյալ քոլեջներ» ցանցի (United World Colleges -UWC) լիիրավ անդամ է եւ ունի IB Diploma ծրագրով դասավանդելու Միջազգային բակալավրիատի կազմակերպության հավատարմագիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am