Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայ մարզիկները միջին արդյունքներ են գրանցել Եվրոպական օլիմպիական փառատոնում

Հայ մարզիկները միջին արդյունքներ են գրանցել Եվրոպական օլիմպիական փառատոնում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում անցկացվող Եվրոպայի օլիմպիական պատանեկան փառատոնի մեկնարկային փուլերում Հայաստանի պատվիրակները ցույց են տվել միջին արդյունքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Մեդալների համար պայքարում անհաջողության մատնվեցին թենիսիստները,  լողորդները` տարբեր լողաոճերում և մրցատարծություններում, 100 մ արագավազքում և 200 մ խոչընդոտավազքում հեռացատկում` աթլետները, անհատական հեծանվավազքի եռյակը, 50 կգ և 55 կգ քաշային կարգերում հանդես եկած ձյուդոիստները:

Եղան նաև ուրախացնող մրցելույթներ: Առավելապես հաջող հանդես եկան Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցի սաներ Արթուր Ավետիսյանը և Մհեր Տուդոյանը: Արթուրն օղակների վրա վարժությունում  77 մասնակիցների պայքարում վաստակեց 14,250 միավոր և լավագույն արդյունքով մտավ եզրափակիչ: Նման կերպ ելույթ ունեցավ նաև մեր երկրորդ պատվիրակը` Մհեր Տուդոյանը (նժույգ թափեր): 78 մարզիկ էր հայտավորված լավագյուն ությակ մտնելու և եզրափակիչում խաղարկվող մրցանակներին տիրելու համար: Մհերը նույնպես հրաշալի կատարումով հանդես եկավ, վաստակեց 13,750 միավոր և կիսեց 6- 7 րդ տեղերը:

Հուլիսի 29-ին ասպարեզ դուրս կգան մարմնամարզուհի Աննա Ղազարյանը, ձյուդոիստներ Տիգրան Բադալյանը (60 կգ), Բորիս Շատվերյանը (66կգ) , աթլետ Գայանե Չիլոյանը (200 մ. Վազք) և հեծանվորդները (խճուղային մրցավազք):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am