Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Բանանց»-ը ցանկանում է լավագույն եռյակում հայտնվել. Արամ Ոսկանյան

«Բանանց»-ը ցանկանում է լավագույն եռյակում հայտնվել. Արամ Ոսկանյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի կարծիքով` թիմը նոր մրցաշրջանում մեկ նպատակ ունի` հայտնվել լավագույն եռյակում:

«Մեր խնդիրը նոր մրցաշրջանից առաջ լավ թիմ պատրաստելն է` ամուր կոլեկտիվ, որը կցուցադրի գրավիչ և, բնականաբար, արդյունավետ ֆուտբոլ: Մենք ուզում ենք լավագույն եռյակում հայտնվել: Բայց մեր հիմնական խնդիրը  երիտասարդ ֆուտբոլիստների խաղը կատարելագործելն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նա:

Անդրադառնալով նախապատրաստական փուլին` հայ մասնագետը շեշտեց, որ այն լավ է անցել: «Իհարկե, կցանկանայինք արտասահմանյան հավաքներ էլ ունենալ, բայց թիմի ղեկավարությունը կազմակերպեց երկու հավաք Հայաստանում:  Այս պահի դրությամբ թիմը 80 տոկոսով պատրաստ է: Նոր ֆուտբոլիստներին ընտրելուց ուշադրություն դարձրեցինք, որ գեղեցիկ լինեն (ծիծաղում է): Հայ ֆուտբոլիստներին լավ գիտեմ, իսկ արտասահմանից հրավիրված ֆուտբոլիստները բավականին երիտասարդ են: Նրանք լավ տպավորություն են թողել»,-շեշտեց Ոսկանյանը:

Խոսելով իր նախկին ակումբի` «Միկա»-ի մասին` Ոսկանյանը փաստեց. «Այն «Միկա»-ում, որին ես ճանաչում էի, մի քանի ֆուտբոլիստ է մնացել: «Միկա»-ն առաջին ակումբ է եղել`, որ ես մարզել եմ: Գուցե դա իր մեջ խորհուրդ ունի, որ հենց այդ թիմի դեմ ենք մրցելու, բայց մենք կնախապատրատսվենք այնպես, ինչպես մեր առաջին խաղին»:

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը կմեկնարկի գալիք հանգստյան օրերին: «Բանանց»-ն առաջին հանդիպումը կանցկանցի «Միկա»-ի հետ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am