Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Բանանց»-ը ներկայացրեց թիմի նորեկներին

«Բանանց»-ը ներկայացրեց թիմի նորեկներին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբը նոր մրցաշրջանի մեկնարկից օրեր առաջ ներկայացրեց նորեկներին, ովքեր խոսեցին առաջիկա մրցաշրջանում իրենց անելիքների մասին:

«Ես մեկ տարով եմ եկել «Բանանց» և հույս ունեմ, որ թիմը կկարողանա հանդես գալ եվրոպական առաջնությունում: Մինչև «Բանանց» տեղափոխվելն ունեի վնասվածք, սակայն հույս ունեմ, որ  այստեղ կկարողանամ լավ մարզավիճակով ներկայանալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թիմի նորեկ Բոյան Միխայլովիչը:

«Բանանց»-ի նոր ֆուտբոլիստներից Վարդան Մովսիսյանը խոստանում է ամեն ինչ անել իր թիմին օգնելու համար: «Մեր նպատակն այս մրցաշրջանում մրցանակային տեղեր զբաղեցնելն է:  Ինձ համար տարբերություն չկա, թե ով է մեր մրցակիցը, ինչպես «Միկա»-ում էի խաղում, այդպես էլ կխաղամ այստեղ»,-ասաց նա: Իսկ ահա Ստեփան Ղազարյանն ուրախ և հպարտ է, որ կրկին հանգնելու է «Բանանց»-ի մարզահագուստը:

«Բանանց»-ի իսպանախոս Լաերսիոն տպավորված է «Բանանց»-ով: «Նոր մրցաշրջանից մեծ սպասելիքներ ունեմ: Հուսով եմ, որ շատ գոլեր կխբեմ, և «Բանանց»-ը կդառնա Հայաստանի չեմպիոն»,-ասաց նա: Իսկ ահա Վլատկո Դրոբարովը, նոր մրցաշրջանի մասին խոսելով, մասնավորապես փաստեց. «Առաջին հերթին շնորհակալություն թիմին և մարզչին: Հույս ունեմ, որ այս մրցաշրջանում ավելի լավ արդյունքի կհասնենք, քան նախորդ տարի էր»:

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի առաջին տուրում Երևանի «Բանանց»-ը կխաղա «Միկա»-ի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am