Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նորատուս համայնքում կենսական նշանակության մի շարք ծրագրեր են իրականացվել

Նորատուս համայնքում կենսական նշանակության մի շարք ծրագրեր են իրականացվել

ԳԱՎԱՌ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում 2015 թվականի ընթացքում տեղական միջոցների հաշվին կյանքի են կոչվել կենսական նշանակության մի շարք ծրագրեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նորատուս  համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանը, այս տարի սկսվել եւ ընթանում են թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները:

Ծրագիրը կյանքի կոչելու համար տեղական միջոցներից հատկացվել է 15 միլիոն դրամ: Աշխատանքներն իրականացնում են «ԹԻՎ 28 ՇՄՇ» ԲԲԸ շինարարները: Կատարվում են ներքին հարդարման աշխատանքներ, կառուցվելու է բուժքրոջ սենյակ, ճաշարան եւ հիմնանորոգվելու է սանհանգույցը: Աշխատանքներն ավարտին կհասցվեն մեկ ամսվա ընթացքում: Այս պահին մանկապարտեզը  փակ է, սակայն շուտով իր դռները կբացի 60-80 երեխաների համար: Նորատուսում ընդլայնվել է նաեւ լուսավորվածության ցանցը: Լուսավորվել են գլխավոր փողոցից դուրս եկող մի քանի նրբանցքներ` մոտ 2 կիլոմետր հատվածով: Այս խնդրի կարգավորման համար համայնքապետարանը ներդրել է 9 միլիոն 100 հազար դրամ:

Գյուղում կատարվել են նաեւ ասֆալտապատման եւ ճանապարհների փոսալցման աշխատանքներ: Ասֆալտապատվել են Նարեկացի եւ Թումանյան փողոցները` 1 կիլոմետր հատվածում, որի համար ծախսվել է 63 միլիոն 645 հազար դրամ: Ճանապարհների փոսային նորոգումների համար ծախսվել է 1 միլիոն դրամ, ինչի արդյունքում  նորոգվել են  կենտրոնական փողոցի փոսային հատվածները: Նույն աղբյուրի հավաստմամբ` ընթացքի մեջ են նաեւ գյուղի սելավատարների ու ջրատարների մաքրման աշխատանքները: Մաքրման աշխատանքների համար համայնքից կներդրվի 3 միլիոն 100 հազար դրամ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am