Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա ևս 2 աստիճանով

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա ևս 2 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքը հուլիսի 30-31-ին և օգոստոսի 1-3-ին կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը:

Ազգաբնակչությանը` հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց, խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, հանրապետության տարածքում հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով, քամին հարավային` 2-5 մ/վրկ արագությամբ:

Երևանում հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 30-ի ցերեկայի ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +39 աստիճան, հուլիսի 31-ին, օգոստոսի 1-3-ին` +40 աստիճան: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am