Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Թուրքական կործանիչները Հյուսիսային Իրաքում ռմբակոծել են քրդերի դիրքերը

Թուրքական կործանիչները Հյուսիսային Իրաքում ռմբակոծել են քրդերի դիրքերը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական օդային ուժերը հարվածներ են հասցրել Հյուսիսային Իրաքում Քրդական աշխատավորական կուսակցության օբյեկտներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, օդային հարվածները սկսվել են հուլիսի 28-ի երեկոյան և շարունակվել ողջ գիշեր: Ռումբերն ուղղվել են լեռնային Կանդիլ շրջանի ուղղությամբ, որտեղ գտնվում են քրդական բազաները: Ռազմական գործողություններին մասնակցել են 15 կործանիչներ:

Ռմբակոծվել են իրաքյան վեց շրջաններ: Թուրքական կործանիչների թիրախում են հայտնվել ռազմական ճամբարներ, հրամանատարական կենտրոններ: Օգտագործվել են հատուկ ռումբեր, որոնք ընդունակ են կործանել ստորգետնյա թաքստոցները:

Ավելի վաղ` հուլիսի 24-ին, Թուրքական կործանիչները հարվածներ էին հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին Սիրիայի տարածքում: Հարվածներն ուղղվել են թուրք-սիրիական սահմանի մերձակայքից, սակայն գտնվել են թուրքիայի օդային տարածքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am