Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գարնանը մայրաքաղաքում խորը էտի էին ենթարկվել հիմնականում թեղիները

Գարնանը մայրաքաղաքում խորը էտի էին ենթարկվել հիմնականում թեղիները

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարնանը Երևանում աճող 17-20 հազար ծառերից խորը էտի ենթարկվել էին հիմնականում թեղիները, որոնք ծառերի մոտ 30%-ն են կազմում:Ինչպես հաղոռդում է «Արմենպրես»-ը`այս մասին հուլիսի 28-ին լրագրողներին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը:

«Այս ծառերը քաղաքային միջավայրում 50 տարուց ավելի չեն ապրում: Մենք պետք է վերափոխենք այդ ծառերը, ինչը կատարվեց Զաքյան փողոցում, բայց քանի որ հնարավորությունները թույլ չեն տալիս միանգամից էտ կատարել. անտիճանաբար կատարում ենք քաղաքի թեղիների վերափոխումը», - ասաց Ավետ Մարտիրոսյանը:

Այս ծառատեսակը հեշտությամբ է վարակվում միջատներով և վնասատուներով, անկայուն է հիվանդությունների նկատմամբ:

«Մոտ տասը տարի առաջ էտը շատ ավելի խորն էր իրականացվում, և համապատասխան մասնագիտական հանձնաժողովը պարզեց, որ թեղիները փրկելու այլ ելք չկա: Կամ դրանց վրա պետք է հսկայական քանակությամբ քիմիկատներ լցնել, որպեսզի կանխվեն ծառերի հիվանդությունները, ինչը անընդունելի է քաղաքում, կամ էլ փոխարինել դրանք նոր ծառատեսակներով: Սակայն, անցած տարի մարտին Թումանյան փողոցի վրայի թեղիների էտից հետո այս տարի այդ ծառերը ունեն բավականին առողջ տեսք»,- ընդգծեց բնապահպան Կարինե Դանիելյանը:

Խոսելով մայրաքաղաքի կանաչապատման ծավալների և գեղեցիկ մեկամյա ծաղիկների բազմազանության մասին՝ նա նշեց, որ քաղաքում պակասում են բազմամյա ծաղկող թփերը, որոնք, ի տարբերություն մեկամյա ծաղիկների, այդքան մեծ գումար չեն պահանջում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am