Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դավութօղլուի կուսակցությունը կոալիցիայի համար կրկին հանդիպել է քեմալականներին

Դավութօղլուի կուսակցությունը կոալիցիայի համար կրկին հանդիպել է քեմալականներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոալիցիոն կառավարություն կազմելու նպատակով մեկնարկել է Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում առավելագույն ձայներ ստացած «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցչական խմբի երկրորդ հանդիպումը քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հանդիպմանն իշխող կուսակցության կողմից մասնակցել են փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը, մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը, զարգացման նախարար Ջևդեթ Յըլմազը և այլոք: Քեմալական կուսակցությունից հանդիպմանը մասնակցել են կուսակցության ղեկավարի տեղակալներ Հալուք Քոչը, Բյուլենթ Թեզջանն  ու այլոք:

Երկու կուսակցությունների` կոալիցիոն կառավարության շուրջ բանակցություններ վարելու նպատակով ստեղծված խմբերն առաջին անգամ հանդիպել են հուլիսի 24-ին: Հանդիպումն այդ անգամ տևել էր 5 ժամ:

Թուրքիայում հունիսի 7-ին անցկացված հերթական խորհրդարանական ընտրութուններում ստանալով ընտրողների ձայների 40.8 տոկոսը, ԱԶԿ-ին չի հաջողվել միանձնյա կառավարություն ձեւավորելու համար անհրաժեշտ պատգամավորական աթոռներ զբաղեցնել խորհրդարանում: Ինչի պատճառով, Դավութօղլուն նոր կոալիցիոն կառավարություն ստեղծելու համար բանակցում է խորհրդարան անցած Ժողովրդահանրապետական (ԺՀԿ), Ազգայնական շարժում եվ քրդական Ժողովուրդների դեմոկրատական (ԺԴԿ) կուսակցությունների հետ:

Բանակցությունների ընթացքը ցույց է տալիս, որ հավանական է` ԱԶԿ-ը կոալիցիա ստեղծի ԺՀԿ-ի հետ, սակայն, Թուրքիայի վերնախավին մոտ կանգնած շրջանակները հայտնում են, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համառորեն դեմ է հանդես գալիս կոալիցիոն կառավարության ձեւավորմանը: Էրդողանը մեկ անգամ եւս հայտարարել էր, որ «կոալիցիոն կառավարությունը չի կարող ապահովել Թուրքիայի հետագա զարգացումը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am