Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Այս տարի մայրաքաղաքում տնկվել է մոտ 30 հազար ծառ և թուփ

Այս տարի մայրաքաղաքում տնկվել է մոտ 30 հազար ծառ և թուփ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի մայրաքաղաքում տնկվել է 29 հազար 850 ծառ և թուփ, որոնց կպչունակությունը կազմել է 60-70%: Այս մասին հուլիսի 28-ին լրագրողներին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը:

«Մինչև 90-ական թվականները մայրաքաղաքում կանաչապատման աշխատանքները կատարվել են տարերային, որն այսօր համահունչ չէ կանաչապատման մշակույթին, քանի որ մենք ունենք ծանր մետաղներով աղտոտվածություն, և կանաչապատումն ու ծաղկապատումը պետք է կազմակերպենք այնպիսի բուսատեսակներով, որոնք հնարավորություն կտան կլանելու ծանր մետաղները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ավետ Մարտիրոսյանը:

Մայրաքաղաքի բնապահպանության վարչության պետը հայտնեց, որ Երևանում հիմնականում ծառապատումը կատարվում է հացենիով, կաղնով, սոսիով, թխկիով և ակացիայով, որոնք կպչունակ են, չորադիմացկուն և հարմարվում են Երևանի բնակլիմայական պայմաններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am