Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Սերխիո Ռամոսը որոշել է հեռանալ «Ռեալ»-ից

Սերխիո Ռամոսը որոշել է հեռանալ «Ռեալ»-ից

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսը որոշել է լքել «արքայական ակումբը»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է AS-ն:

Թեպետ նախօրեին Ռամոսը հանդիպել էր «Ռեալ»-ի ղեկավար Ֆլորենտինո Պերեսի հետ, այնուամենայնիվ իսպանացին որոշել է հեռանալ մայրաքաղաքային ակումբից: Հնարավոր է, որ կողմերը պայմանագրի հարցում որոշակի զիջումների գնան:

Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ անգլիական մի քանի ակումբներ հետաքրքված են իսպանացի ֆուտբոլիստով, և որ Ռամոսը պահանջում է «Ռեալ»-ից տարեկան 10 միլիոն աշխատավարձ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am