Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Կառավարությունն ուղիներ է փնտրում «Նաիրիտ»-ի վերագործարկման համար. Զախարյան

Կառավարությունն ուղիներ է փնտրում «Նաիրիտ»-ի վերագործարկման համար. 
Զախարյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում ընթանում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական եւ ֆինանսական կենսունակության ուսումնասիրության վերաբերյալ քննարկում: Ուսումնասիրություններն իրականացվել է «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության փորձագետների և ամփոփվել Համաշխարհային բանկի կողմից: Կատարված հետազոտությունը համառոտ ներկայացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

«ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով «Նաիրտ»-ի շուրջ սոցիալական լարվածությունը, դիմել է Համաշխարհային բանկին, որն իր միջոցներով պատվիրել է ընդհանուր աուդիտ գործարանի ֆինանասկան ու տեխնիկական վիճակի վերաբերյալ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Երվանդ Զախարյանը: Նրա խոսքով` 2006 թվականից սկսած, երբ գործարանի 90 տոկոսը վաճառվեց «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ» ընկերությանը, իսկ միայն 10 տոկոս բաժնետոմսերը մնաց ՀՀ կառավարությանը, սեփականատեր ընկերությունը պարտքեր է կուտակել:

«2006-2007 թվականներին ընկերությունը կուտակել էր 12.5 միլիարդ դրամ պարտք, ու ամեն տարի աճել են պարտքերը: 2010-ին «Նաիրիտ»-ի պարտքն արդեն 50 միլիարդ դրամ  էր: Սա այն ժամանակ էր, երբ գործարանը դեռ աշխատում էր»,-հայտնեց Երվանդ Զախարյանը` հավելելով, որ պարտքերի կուտակման պատճառն այն է, որ արտադրական ինքնարժեքը միշտ գերազանցել է ապրանքի գնին: Ներկայում պարտքն արդեն կազմում է 126 միլիարդ դրամ: Այդ ամենին զուգահեռ սեփականատերը շարունակել է գործունեությունը` ներգարվելով վարկեր և գնալով, այսպես ասած, ինքնասպանության:

Նախարարի խոսքով` «Նաիրիտ»-ի հարցի շուրջ ընտրությունը մեծ չէ. կամ գործարանը պետք է վերագործարկվի, կամ պետք է լուծարվի: «Այն կարծիքը, որ կառավարությունը ցանկություն ունի և տանում է ընկերության լուծարման, ես ուզում եմ հայտարարել, որ դա այդպես չէ: Կառավարությունն ամեն ինչ անում է, որ գործարանը վերագործարկվի: Կառավարության համար ավելի հեշտ տարբերակը վերագործարկելն է, չվերագործարկելը բերում է պետության վրա լրացուցիչ բեռ` լուծարման, վնասազերծման աշխատանքների և անվտանգության ապահովման հետ կապված ծախսեր է առաջացնում»,-ավելացրեց Երվանդ Զախարյանը:

Նախարարը նաև հավելեց, որ իրականացված ուսումնասիրության արդյունքում կատարվել են առաջարկություններ, որոնք կառավարությունը կարող է  հաշվի առնել որոշում կայացնելիս: «Կառավարությունը, օգտվելով այդ առաջարկություններից, իր դիրքորոշումը կներկայացնի: Հանրապետության իշխանությունների դիրքորոշումը ճանապարհներ փնտրելն է գործարանը վերագործարկելու համար»,-ասաց Երվանդ Զախարյանը:Նա հավելեց, որ վերագործարկման պարագայում իրենք գործ ունեն ներդրողի հետ ու որոշակի հարկային արտոնությունների` պարտքերի սառեցում և այլն, պետությունը պատրաստ է:

Նախարարը, անդրադառնալով գործարանի աշխատակիցների չվճարված աշխատավարձերի հարցին, նշեց, որ անցած շաբաթվա վերջից սկսել է աշխատավարձերի վճարումը: 

Երվանդ Զախարյանի ներկայացումից հետո ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, քննարկումը վարող Վարդան Այվազյանը հանդիպմանը մասնակցող պատգամավորներին առաջարկեց լսել Համաշխարհային բանկի ներկայացուցչին, ցանկության դեպքում հղել հարցեր, բայց այդ ամենը պետք է ընթանար առանց լրատվամիջոցների: Սակայն պատգամավորները որոշեցին հարցեր ուղղել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին:

Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ «Նաիրիտ»-ի հետ կապված խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում անցկացվելու են աշնանը` սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին, որը լինելու է բաց:

Համաշխարհային բանկն առաջարկել է տեխնիկական ու ֆինանսական նկատառումներից ելնելով` դիտարկել գործարանի լուծարման ծրագրի մշակման և իրականացման խնդիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am