Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շավարշ Քոչարյանն ընդունել է «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի մասնակիցներին

Շավարշ Քոչարյանն ընդունել է «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հուլիսի 28-ին ընդունել է  ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի Սփյուռքի երիտասարդ առաջնորդների և լրագրողների դասընթացի մասնակիցներին: Հանդիպմանը ներկա է եղել սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարարի տեղակալ Քոչարյանը մասնակիցներին հանգամանալից ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, տարածաշրջանային և միջազգային խնդիրների նկատմամբ ՀՀ մոտեցումները: Հանդիպման ավարտին Շավարշ Քոչարյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am