Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բանակ-հասարակություն կապի ամրապնդումը Գեղարքունիքում հեշտացրել է զորակոչի անցկացման ընթացքը

Բանակ-հասարակություն կապի ամրապնդումը Գեղարքունիքում  հեշտացրել է զորակոչի 
անցկացման ընթացքը

ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզում ավարտին է մոտենում ամառային զորակոչը, որի կատարման նախնական արդյունքները խոսում են պլանային առաջադրանքների կատարման բարձր ցուցանիշների եւ զորակոչի բարեհաջող ընթացքի մասին: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` այս մասին խոսվեց Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստում, որը վարեց զորակոչային հանձնաժողովի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Ամառային զորակոչի ընթացքի մասին զեկուցեցին Մարտունու, Գավառի, Սեւանի, Վարդենիսի եւ Ճամբարակի տարածքային զինվորական կոմիսարները՝ հավաստելով, որ մոտակա երկու-երեք օրերի ընթացքում մարզում կկատարվի եւ կգերակատարվի զորակոչի պլանային առաջադրանքը: Ըստ զեկուցողների` արվում է հնարավորը զինվորական ծառայությունից խուսափողներին հայտնաբերելու, նրանց հետ բացատրական աշխատանք տանելու, բժշկական հետազոտություններն անհրաժեշտության դեպքում քանիցս կազմակերպելու եւ անցկացնելու, զորակոչն օրենքի պահանջներին համապատասխան անցկացնելու համար:»Ձեր կողմից ներկայացված թվերը խոսում են այն մասին, որ բժշկական հանձնաժողովների, իրավապահ մարմինների եւ համայնքների հետ տարվել է համագործակցված, համակարգված եւ արդյունավետ աշխատանք»,- իր գոհունակությունը հայտնեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:Մարզային զորակոչային հանձնաժողովի անդամ, ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը զորակոչի  ընթացքում արձանագրված ձեռքբերումները կապեց վերջին երկու տարիների այն միջոցառումների հետ, որոնք նպաստել են բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը: «Այն, որ մենք հաճախ ենք կազմակերպում զինվորների եւ ծնողների հանդիպումները, խրախուսում  ենք աչքի ընկած զինծառայողներին, բարձրացնում զինվորների ու ծնողների հայրենասիրական ոգին, արդեն շատ բան է փոխում զորակոչի ընթացքի մեջ: Եվ պատահական չէ, որ նկատելիորեն նվազում է զինծառայությունից խուսափողների թիվը, երիտասարդները ծառայության են մեկնում պատրաստակամ, առանց ներքին տագնապ  ապրելու: Ծնողներն էլ քաջալերում են իրենց զավակներին առավել եւս հիմա, երբ, ի տարբերություն նախորդ ամռան, իրավիճակը սահմաններում  համեմատաբար հանգիստ է»,- նշեց Պողոս Պողոսյանը:

 Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am