Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Ղազախստանը պաշտոնապես դարձավ ԱՀԿ անդամ

Ղազախստանը պաշտոնապես դարձավ ԱՀԿ անդամ

ԺՆԵՎ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Առևտրի համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Ռոբերտո Ազևեդոն ստորագրել են Ղազախստանի` ԱՀԿ-ին անդամակցելու արձանագրությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, ԱՀԿ գլխավոր խորհուրդը հուլիսի 27-ին միաձայն հաստատել է ԱՀԿ-ին Ղազախստանի անդամակցության փաթեթը: Ղազախստանը պաշտոնապես ԱՀԿ 162-րդ անդամը կդառնա 2015 թվականի վերջին` փաստաթղթային բոլոր հարցերը կարգավորելուց հետո:

Արձանագրության ստորագրումից հետո Ազևեդոն Նազարբաևին է հանձնել Kazakhstan վերտառությամբ ցուցանակ, որը խորհրդանշում է բանակցությունների ավարտը:

Ղազախստանի նախագահն այսօրվա իրադարձությունն անվանել է պատմական և նշել. «ԱՀԿ-ին անդամակցության բանակլցությունների մեկնարկից հետո Ղազախստանի տնտեսության կառուցվածքն զգալիորեն փոփոխվել է, այն դարձել է ավելի ուժեղ և բաց»:

Ղազախստանը նաև Եվրասիական տնտեսական միության անդամ է:   

 

Լուսանկարը`Reuters


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am