Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՌԴ-ում 2015-ին գնաճը կլինի 10,5-11 տոկոսի սահմաններում

ՌԴ-ում 2015-ին գնաճը կլինի 10,5-11 տոկոսի սահմաններում

ՄՈՍԿՎԱ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունում 2015 թվականի արդյունքներով գնաճը կլինի 10,5-11 տոկոսի սահմաններում, մոտ վերին շեմին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը:

«Գտնում ենք, որ նավթի ներկայիս գների պահպանման դեպքում գնաճը կլինի 10,5-11 տոկոսի սահմաններում, և ամենայն հավանականությամբ, մոտ վերին շեմին»,- նշել է Օրեշկինը:

ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևն ավելի վաղ հայտարարել է, որ ՌԴ-ում սպասվում է սպառողական գների աճ` 10-10,5 տոկոսի սահմաններում:

 Տնտեսական զարգացման նախարարության պաշտոնական կանխատեսմամբ` ՌԴ-ում գնաճը կկազմի 11,9 տոկոս, իսկ Կենտրոնական բանկի կանխատեսմամբ` 10,8 տոկոս: 

Լուսանկարը`РИА Новости 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am