Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Freedom House-ն Ադրբեջանն ավտորիտարության մակարդակով 3-րդն է համարում նախկին ԽՍՀՄ երկրների շարքում

Freedom House-ն Ադրբեջանն ավտորիտարության մակարդակով 3-րդն է համարում 
նախկին 
ԽՍՀՄ երկրների շարքում

 ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավապաշտպան Freedom House միջազգային կազմակերպությունն աշխարհում ազատությունների վիճակի մասին հրապարակած իր տարեկան զեկույցում նշել է, որ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ Ադրբեջանը հանդիսանում է ամենաավտորիտար ռեժիմներից մեկը՝ Թուրքմենստանից եւ Ուզբեկստանից հետո:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կազմակերպությունն ընդգծել է, որ Ադրբեջանում ռեժիմի խստացումն սկսվել է 1993 թվականին Հեյդար Ալիեւի իշխանության գալուց հետո, իսկ 2003 թվականին իշխանությունն Իլհամ Ալիեւին փոխանցվելուց հետո այդ երկրում բռնաճնշումները կտրուկ սաստկացել են:

«Ադրբեջանում ղեկավարում է ավտորիտար ռեիժ, որը բնութագրվում է այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությամբ եւ քաղաքացիական ազատությունների ու քաղաքական իրավունքների նկատմամբ քամահրանքով», -ասվում է զեկույցում:

Նշվում է, որ իշխանությունները փորձում են երկիրը ներկայացնել որպես, մուսուլմանական մեծամասնությամբ «ժամանակակից աշխարհիկ պետություն, որը վտանգավոր տարածաշրջանում հանդիսանում է կայունության կղզյակ»:

«Պետությունը ռեպերսիվ օրենսդրությունն ու դատական համակարգն օգտագործում է, որպեսզի ենթարկի եւ պատժի քննադատությունը, ամբողջական վերահսկողության տակ վերցնի ԶԼՄ-ներին եւ ապահովի պաշտոնական քարոզչության գերիշխանությունը:

Կառավարությունը վերացրել է մյուս բոլոր քաղաքական ուժերին եւ ընդդիմադիր կուսակցություններին` ազատ թողնելով հրապարակը իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համար:

Կայունության պաշտպանության պատրվակով իշխանությունների բռնաճնշումների հերթական ալիքն սկսվել է 2009 թվականին` հասնելով գագաթնակետին 2014 թվականին:

Մեկ տարվա ընթացքում իրավապաշտպանները, լրագրողները եւ վարչակարգի մյուս քննադատները ենթարկվել են քրեական մեղադրանքների, ֆիզիկական եւ ֆինանսական հետապնդումների: Բազմաթիվ հասարակական կազմակերպություններ եւ նրանց բանկային հաշիվները սառեցվել են, շատերը ստիպված են եղել փակվել կամ հեռանալ Ադրբեջանից:

Երիտասարդական կազմակերպությունները եւ նրանց հետ կապված բլոգերները դարձել են իշխանությունների հարձակումների գլխավոր օբյեկտներ:

Ադրբեջանի ռազմավարական մի քանի դաշնակիցներ անհանգստություն են հայտնել քաղաքացիական հասարակության վրա ճնշման ուժեղանալու կապակցությամբ, սակայն, վարչակարգը վճռականորեն մերժում է մարդու իրավունքների խախտումների համար ցանկացած քննադատություն:

2014 թվականի վերջին Նախագահ Ալիեւի աշխատակազմը հրապարակորեն ԱՄՆ-ին մեղադրել է կառավարությանը տապալելու նպատակով ՀԿ-ների հետ դավադրության մեջ», -ասվում է զեկույցում:

Այդ բազմաէջ փաստաթղթում տրվում է վերլուծությունն այն բանի, թե ինչպես է վերջին 10 տարիներին փոխվել իրավիճակն Ադրբեջանում՝ ընտրական գործընթացի, քաղաքացիական հասարակության, անկախ ԶԼՄ-ների, ազգային-ժողովրդավարական կառավարան, տեղական ինքնակառավարման, դատական համակարգի անկախության, կոռուպցիայի, ժողովրդավարության վիճակի տեսանկյուններով:

Freedom House-ն շում է, որ այդ բոլոր ուղղություններով լուրջ վատացում է գրանցվել Ադրբեջանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am