Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում առաջինը կմրցի Դանիայի հետ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը աշխարհի 2018 թվականի առաջնության 
ընտրական փուլում առաջինը կմրցի Դանիայի հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլը կսկսի Դանիայի հետ խաղով:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպումը Հայաստանի հավաքականը կսկսի արտագնա խաղով` 2016 թվականի սեպտեմբերի 4-ին: Իսկ ահա հոկտեմբերին 8-ին մեր ընտրանին Երևանում կհյուրընկալի Ռումինիայի հավաքականին: Հոկտեմբերի 11-ին մեր ընտրանու մրցակիցը կլինի Լեհաստանի հավաքականը և նոյեմբերին` Մոտենեգրոյի ընտրանին: Մյուս հանդիպումները հավաքականը կանցկանցի 2017 թվականին: Մայիսին ազգային թիմը ուժերը կչափի ղազախների հետ, իսկ հունիսի 10-ին` Մոնտենեգրոյի: Սեպտեմբերի 1-ին Ռումինիայի հետ պատասխան խաղն է, իսկ 4-ին` Դանիայի հետ: Վերջին երկու հանդիպումները կկայանան հոկտեմբերի 5-ին լեհերի և հոկտեմբերի 8-ին ղազախների հետ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլում հանդես կգա E խմբում և կմրցի Ռումինիայի, Դանիայի, Լեհաստանի, Մոնտենեգրոյի, Ղազախստանի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am