Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք է դարձել Տեր Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը

Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք է դարձել Տեր Գրիգոր 
եպիսկոպոս Կապրոյանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք է դարձել Տեր Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը, ով փոխարինել է երջանկահիշատակ Ներսես Պետրոս 19-րդ Թարմունուն: Տեր Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը մինչ 2013 թվականի ապրիլը Ֆրանսիայի հայ կաթոլիկների եպիսկոպոսն էր: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d'Arménie ամսագիրը: Պատրիարքը կվերանվանվի` Ամենապատիվ Տեր  Գրիգոր-Պետրոս  20-րդ  Կապրոյան կաթողիկոս-պատրիարքի: Պաշտոնին հաստատվելու արարողությունը տեղի կունենա օգոստոսի 9-ին Լիբանանում:

Գրիգոր Կապրոյանը ծնվել է 1934 թվականի նոյեմբերի 15-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: Նա քահանա է կարգադրվել 1959-ի մարտի 28-ին, եպիսկոպոս դարձել՝ 1977 թվականին:

Հունիսի 25-ին կյանքի 75-րդ տարում վախճանվել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ Թարմունին: Ներսես Պետրոս ԺԹ-ն ծնվել էր 1940 թվականի հունվարի 17-ին Կահիրեում: 1999 թվականից նա զբաղեցնում էր Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքի պաշտոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am