Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հրայր Թովմասյանը բացատրել է, թե ովքեր են լինելու ընտրիչները, որոնք պետք է ընտրեն ՀՀ նախագահին

Հրայր Թովմասյանը բացատրել է, թե ովքեր են լինելու ընտրիչները, որոնք պետք է ընտրեն ՀՀ 
նախագահին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրության փոփոխությունների նոր նախագիծը նախատեսում է, որ հանրապետության նախագահին ընտրելու է ընտրիչների ժողովը: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանի խոսքով` մասնագիտական հանձնաժողովը նման որոշման է հանգել, որպեսզի նախագահը կախված չլինի խորհրդարանական մեծամասնությունից և ունենա լեգիտիմության ավելի բարձր աստիճան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, համաձայն նախագծի, ՀՀ նախագահն ընտրվում է ընտրիչների ժողովի կողմից, իսկ ընտրիչների ժողովը կազմված է Ազգային ժողովի պատգամավորներից և ԱԺ պատգամավորների թվին հավասար Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընտրված ներկայացուցիչներից:

Համայնքների ղեկավարները կամ ավագանու անդամները ապագայում Ընտրական օրենսգրքով նախատեսվող ընթացակարգով իրենց մեջից կընտրեն ընտրիչների: «Համայնքների ներկայացուցիչները համամասնորեն կբաժանվեն, ասենք` 50 համայնքից կընտրվի մեկ ընտրիչ, այսինքն` 50 համայնքի ղեկավարներն ու ավագանու անդամները կհավաքվեն ինչ-որ մի տեղ ու կընտրեն այդ մեկ անձին, որը կլինի ընտրիչ նախագահի ընտրությունների համար: Այս մեկը գումարվելով պատգամավորներին կընտրի հանրապետության նախագահին»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 15-ին հրապարակել է Սահմանադրության 1-7-րդ գլուխների նախագծի նախնական տարբերակը՝ հանրային քննարկումների համար: Առաջարկվում է, որ Ազգային ժողովը կազմվի առնվազն 101 պատգամավորից, ԱԺ-ն ընտրվի համամասնական ընտրակարգով, որը պետք է երաշխավորի կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: սահմանվում է, որ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթները: ԱԺ-ն ընտրվելու է 5 տարի ժամկետով: 5-րդ գլուխը, որը վերաբերում է Հանրապետության նախագահին և նրա լիազորություններին, նախատեսում է, որ նախագահը պետք է ընտրվի 7 տարի պաշտոնավարման ժամկետով։ Նույն անձը նախագահ կարող է ընտրվել միայն 1 անգամ ի տարբերություն գործող Սահմանադրության, որի դեպքում սահմանափակումը վերաբերում է երկու անգամից ավելի անընդմեջ պաշտոնավարելուն։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է, որ հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am