Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Երևանում 2015-ին կկառուցվի մինի ֆուտբոլի 12 խաղադաշտ

Երևանում 2015-ին կկառուցվի մինի ֆուտբոլի 12 խաղադաշտ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվի առնելով ֆուտբոլ մարզաձևի նկատմամբ անընդհատ աճող հետաքրքրությունը, ինչպես նաև երեխաների առողջ ապրելակերպի խթանման ու բակային ակտիվ հանգստի ապահովման նպատակով, մինի ֆուտբոլի խաղադաշտերի թիվը 2015 թվականին կավելանա ևս 12 ով, կամ մեկականով` յուրաքանչյուր վարչական շրջանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերի շրջանակում: 

Մինի ֆուտբոլի խաղադաշտերի տեղանքն ընտրվում է վարչական շրջանների հետ համատեղ`հաշվի առնելով բնակչության խտությունն ու  քաղաքաշինական տեսակետից նման կառույց տեղակայելու հնարավորությունը: Մինի ֆուտբոլի խաղադաշտերը շահագործման են հանձնվում ամբողջովին կահավորված, արտաքին լուսավորության համակարգերով և հարակից տարածքների բարեկարգմամբ, իսկ առանձին դեպքերում նաև փոքր տրիբունաների առկայությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am